Քաղաքական

15.08.2014 19:13


ԱԳՆ. «Կիսում ենք Հայաստանում ապրող եզդիների վրդովմունքը Իրաքում տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ»

ԱԳՆ. «Կիսում ենք Հայաստանում ապրող եզդիների վրդովմունքը Իրաքում տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ»

Մեկնաբանելով Իրաքում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «Արմինֆո» լրատվական գործակալությանն ասել է, որ խիստ մտահոգություն են առաջացնում ծայրահեղականների կողմից Իրաքի եզդիների նկատամամբ իրականացվող բռնությունները։
«Իրաքի մի շարք շրջաններում իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ։ Ծայրահեղականների գործողությունների հետևանքով բազմաթիվ զոհեր կան, հազարավոր մարդիկ տեղահանվել են իրենց բնակավայրերից, շարունակվում են ոտնձգությունները քաղաքացիական բնակչության` հատկապես ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ։ Խիստ մտահոգություն են առաջացնում ծայրահեղականների կողմից Իրաքի եզդիների նկատամամբ իրականցվող բռնությունները։ Կիսում ենք Հայաստանում ապրող եզդիների վրդովմունքը տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ։
Մենք համերաշխ ենք միջազգային հանրության հետ Իրաքում ծայրահեղականների բռնություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտության հարցում։ ՄԱԿ-ում, միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ ներկայացուցչություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ այս նպատակով սերտորեն համագործակցել շահագրգիռ կողմերի հետ»։,-ասել է Բալայանը:

Այս խորագրի վերջին նյութերը