Մեկնաբանություն

18.08.2014 12:37


Ճահիճը միայն քաշում է...

Ճահիճը միայն քաշում է...

Իշխանական մամուլում գնալով ավելի շատ սպրդող «մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ» կեղծ լուրերն արդեն իսկ ցույց են տալիս, թե ինչպիսի մեկնարկ է ունենալու քաղաքական աշունը: Կիրառվելու են իրական քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող բոլոր անարժան մեթոդներն, ու «մարտի» են նետվելու վաղուց բացահայտված բոլոր հաճախորդները. նորերին բուծելու համար ժամանակ չկա: Սակայն այս ու այլ քաղաքական պայքարի արհեստական ձևերը չեն կարող հավերժ տալ ցանկալի արդյունք:

Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ կա իրականություն: Դրա դեմ անընդհատ ստով չես կարող դուրս գալ: Հարցրե՛ք Հայաստանի բնակչության 80%-ին՝ ինչպիսին էր ամառը նրանց համար, ինչպես անցկացրեցին նրանց երեխաներն արձակուրդները: Միայն ավելացած խնդիրներ:Նույնն է, ինչ ճահճի եզրին կանգնած՝ փորձես ներկայացնել, թե «այս զուլալ ջուրը համատեղ ջանքերի աշխատանք էր»: Գարշահոտությունն ու տիղմը հո դրանից չվերացա՞ն:

Բնության օրենք է. ճահիճը երբեք չի մաքրվում. չի ստացվում: Դրանից ազատվելու միակ տարբերակն այն չորացնելն է: Այնպես որ, հավաստիացումները, թե «մարդակենտրոն» համակարգի ձևավորմանն ու բորենիներից ազատվելուն ուղղված սահմանադրական փոփոխությունները նոր որակի երկիր ունենալու համար են, սուտ է: Դրանք բացարձակապես իշխանության վերարտադրման համար են: Ոչինչ էլ չի՛ փոխվելու. դեռ մի բան էլ վատանալու է: Եվ դա բոլորս գիտենք: Մեզ այլ տիպի փոփոխություններ են պետք։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը