Կարծիք

19.08.2014 15:58


Թաց նամակ. «Ուզում եմ ապրել քաղաքականապես ու տնտեսապես առաջընթաց ապրող իրավական երկրում»

Թաց նամակ. «Ուզում եմ ապրել քաղաքականապես ու տնտեսապես առաջընթաց ապրող իրավական երկրում»

Ես քաղաքագետ չեմ, վերլուծաբան չեմ, իրավաբան չեմ, տնտեսագետ չեմ, երաժիշտ չեմ, դերասան չեմ, գրող չեմ, փիլիսոփա չեմ, բժիշկ չեմ, զինվորական չեմ, ինժիներ չեմ, առևտրական չեմ, արհեստավոր չեմ... Ես հայ եմ, հայ մշակ, որը ցանկանում է ապրել ու աշխատել իր երկրում, քաղաքականապես ու տնտեսապես առաջընթաց ապրող իրավական երկրում: Երկրում, որի մերօրյա ստեղծածը՝ գրական, երաժշտական, մշակութային, գիտական, կլինեն բարձրարժեք ու համամարդկայն: Այնպիսի երկրում, որտեղ իմ մեծացրած, պահած-պաշտած զավակի բանակ գնալ-չգնալու հարցը կյանքի ու մահվան ներքին պայքարի չհանգեցնի: Մի երկրում, որտեղ անվճար կրթությունն ու անվճար առողջապահությունը իրականում անվճար լինեն, իսկ վճարովին՝ վճարովի: Հիմա ես ի՞նչ անեմ...

Թաց նամակ

Գարեգին Միսկարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը