Լրահոս

19.08.2014 19:17


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Օգոստոսի 18-ին, ժամը 17.00-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 135 հասցեի դիմաց իրար են բախվել «Շեվրոլե» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Շկոդա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 18-ին, ժամը 23.00-ին, Երևանի Արմենակյան փողոցի թիվ 177/7 հասցեի դիմաց իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 18-ին, ժամը 15.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը, ուղևորը, «Մերսեդես»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 18-ին, ժամը 15.30-ին, «ԳԱԶել» միկրոավտոբուսը Երևանի Տիչինայի փողոցում բախվել է մայթեզրին:
Վարորդը մարմնական վնասվածք բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 18-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Օհանավան-Կարբի ճանապարհին «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 18-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մոսկվիչ-ԻԺ 2715» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Ավշար գյուղի Հ. Բաղրամյան փողոցի թիվ 16 տան մոտ վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու﹐ որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Oգոստոսի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Տանձուտ-Արգավանդ ճանապարհի 2-րդ կմ-ին «Oպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել քարե շինության պատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-31»-ի 2 ուղևորները և «ՎԱԶ-2107»-ի 2 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 18-ին, ժամը 12.00-ի, Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21214»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 18-ին, ժամը 18.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի մեծ ոլորքի միջին 1-3-րդ փակ բեկորային կոտրվածք, տեղաշարժ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 20-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է հեծանիվից վայր ընկնելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել, որ նույն օրը, ժամը 18.10-ի սահմաններում, «Սուզուկի» մակնիշի մոտոցիկլետը Միկրոշրջան թաղամասի թիվ 73 շենքին հարակից ճանապարհին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Մոտոցիկլետի 20-ամյա ուղևորը ստացել է նշված վնասվածքները:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 18-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Հացավան գյուղի սկզբնամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2103»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 18-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 29-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան բախվել է առջևից ընթացող «ԿրԱԶ» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:
«Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գեղարքունիք-Գավառ ճանապարհին` Կ. Դեմիրճյան փողոցի 9-րդ տան դիմաց, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել նշված տան դարպասին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 22.00-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 66-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի երկու ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օոստոսի 17-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ԳԱԶել 33021» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լոռու մարզի Բազում գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 18-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանպարհի 19-րդ կմ-ին իրար են բախվել «Մազդա» և «ՎԱԶ 21091» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 21091»-ի վարորդը, 2 ուղևորները, և «Մազդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Երևան-Սևան Ճանապարհի 41-րդ կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենա է շրջվել և հայտնվել ճանապարհի բաժանարար կանաչապատ գոտում, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես C 230» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 22-րդ կմ-ի հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 21.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Թառաթումբ գյուղի մի բնակիչ:
Պարզվել է, որ օգոստոսի 17-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Թառաթումբ գյուղի սկզբնամասում հանդիպակաց երթևեկելիս իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Ջիպ Գրանդ-Շերոկի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը