Լրահոս

19.08.2014 20:31


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 15-ից 19-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 15-ից 19-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 54 դեպքից բացահայտվել է 50-ը, խարդախության 17 դեպքից` 16-ը: Յուրացման` 2, խուլիգանության` 5, շորթման և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 18 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, գողության` 6, խարդախության` 2, յուրացման և կողոպուտի 1-ական դեպք:
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 75-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը