Լրահոս

20.08.2014 01:27


«ԳԱԶ 24»–ը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել

«ԳԱԶ 24»–ը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել

Օգոստոսի 19-ին, ժամը 17.45-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Հ-4 միջհամայնքային ավտոճանապարհի Եղվարդ-Երևան 4-րդ կմ-ի հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ 24» մակնիշի 65MO654 պետհամարանիշով (վարորդ` Հ. Ու., ծնվ. 1936թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ի. Դ-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը