Լրահոս

21.08.2014 13:05


ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանումը

ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանումը
Ի պատասխան մամուլի հրապարակումների, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկները եւ սոցվճար կատարելու պարտականությունից հրաժարվելու դիմումները էլեկտրոնային եղանակով ընդունվում են: Սույն թվականի օգոստոսի 19-ին ավելի քան 18.000 հարկ վճարող բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացրել եւ Ֆինանսների նախարարության տեղեկատվական համակարգ է մուտքագրել համապատասխան հաշվարկները:
Ներկայում համակարգը, որոշակի ծարնաբեռնվածությամբ, շարունակում է բնականոն գործել, եւ օրվա յուրաքանչյուր ժամին ՖՆ տեղեկատվական շտեմարան է մուքագրվում եկամտային հարկի, սոցիալական վճարի հազարավոր ամսական հաշվարկներ:
Ինչ վերաբերում է հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնին, տեղեկացնենք, որ այն աշխատում է լրիվ ծանրաբեռնվածությամբ, մասնավորապես օգոստոսի 19-ին կենտրոնը պատասխանել է 1.847, իսկ օգոստոսի 20-ի՝ ժամը 15:00-ի դրությամբ՝ 1.070 հարկ վճարողների զանգերի:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը