Լրահոս

21.08.2014 15:02


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 20-21-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արմավիրի մարզի Գրիբոեդով գյուղում այրվում է 1000 հակ անասնակեր և 1200 քմ խոտա-ծածկույթ, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում՝ մոտ 1 հա, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան տարածքում՝ 600 քմ խոտածածկույթ և երկու եղևնի, Գետամեջ գյուղի վերջնամասում ՝ 70 քմ խոտածածկույթ և մեկ ծառ՝ մասամբ, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 29 շենքի մոտակայքում՝ 2000 քմ, Չարենցավան քաղաքի Հաղթանակի զբոսայգում՝ 300 քմ խոտածածկույթ, երեք եղևնի և թիթեղյա տնակ (2 քմ), Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Օզանյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում՝ 500 քմ, Սյունիքի մարզի Խոտ գյուղում՝ մոտ 20 հա, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում՝ մոտ 4-5 հա խաղողի այգի և 50 հա խոտածածկ տարածք:

Երևանի Գ. Հովսեփյան փողոցի թիվ 26 հասցեում գտնվող Հանրային հեռուստաընկերության մոտկայքում այրվել է մոտ 30 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը