Լրահոս

21.08.2014 17:23


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Օգոստոսի 20-ին, ժամը 21.00-ին, Երևանի Դավիթաշենի կամրջի միջնամասում իրար են բախվել «Օպել» մակնիշի 2 ավտոմեքենա:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 20-ին, ժամը 22.20-ին, Երևանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկի դիմաց իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և «Հունդայի» ավտոբուս:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի ուղևորը և ավտոբուսի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 20-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 51-ամյա տղամարդ և հայտնել, որ Երևանի Գայի պողոտայում` Գայի արձանի մոտ, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել իրեն:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 20-ին, ժամը 09.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 78-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 20-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացուհու, իր մեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց և ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 21-ին, ժամը 02.15-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E 300» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհից Արարատ գյուղ տանող Ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ծառի, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 20-ին, ժամը 14.50-ին, 1939 թ. ծնված Վլադիմիր Մ.-ից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն` ձախ ոտքի և ձախ ձեռքի շրջանում պատճառելով վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 20-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Ստեփանավան-Լոռի-Բերդ ճանապարհի 1-ին կ/մ-ին «ԲՄՎ 316» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՅՈՒՄԶ-80» մակնիշի տրակտորի:
«ԲՄՎ 316»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը