Լրահոս

21.08.2014 23:09


Երևանի շենքերից մեկի բնակարանի ննջասենյակում օձ է հայտնաբերվել

Երևանի շենքերից մեկի բնակարանի ննջասենյակում օձ է հայտնաբերվել

Օգոստոսի 21-ին, ժամը 20.34-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 8-րդ փողոցի թիվ 17 տանը օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն:
Փրկարարները հայտնաբերել են «Սահնոձ» տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:


***

Օգոստոսի 21-ին, ժամը 17.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 10-րդ փողոցի թիվ 13 տանը օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Օգոստոսի 21-ին, ժամը 17.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 11 շենքի 36-րդ բնակարանի ննջասենյակում օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:


***

Օգոստոսի 21-ին, ժամը 16.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆանարջյան փողոցի թիվ 25ա տան խոհանոցում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:


***

Օգոստոսի 21-ին, ժամը 14.41-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի թիվ 22/13 շենքի 4-րդ բնակարանի հյուրասենյակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպք վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը