Լրահոս

22.08.2014 10:47


Թալին-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Թալին-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Օգոստոսի 22-ին, ժամը 08.17-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Թալին-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-9 ավտոճանապարհի Թալին-Երևան հատվածի 6-րդ կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի 34 ST 099 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել ձորը և բռնկվել:

Տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.23-ին, մարվել` 08.40-ին:

Պարզվել է, որ այրվել են ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահն` ամբողջությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը