Լրահոս

22.08.2014 14:48


Տանտիրոջը տեսնելով` անկոչ հյուրերը դիմել են փախուստի` թողնելով հողաթափերն ու աքցանը

Տանտիրոջը տեսնելով` անկոչ հյուրերը դիմել են փախուստի` թողնելով հողաթափերն ու աքցանը

Ոստիկանության Նաիրիի բաժին դիմած քաղաքացին` 1953 թ. ծնված Ռուբեն Ա.-ն, հայտնում էր, որ երեկոյան, ժամը 18.30-ի սահմաններում, մտնելով Գետամեջ գյուղում գտնվող իր ամառանոց` պատշգամբում տեղադրված աստիճանահարթակ է նկատել:
Կասկածելով, որ տնից գողություն է կատարվել, բացել է մուտքի դուռը, ներս մտել և հյուրասենյակում հանդիպել Գետամեջ գյուղի նախկին բնակիչ Առաքել Մ.-ին և ոմն Կարենի` հյուրասենյակի պահարանի իրերը տակնուվրա անելիս:
Տանտիրոջը տեսնելով` անկոչ հյուրերը դիմել են փախուստի` տանը թողնելով իրենց հողաթափերն ու աքցանը:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունք:

Այս խորագրի վերջին նյութերը