Լրահոս

22.08.2014 17:39


Հավաքարարների անվան տակ «Կենտրոն Մաքրություն» ՓԲԸ-ում հափշտակվել է շուրջ 300 մլն դրամ

Հավաքարարների անվան տակ «Կենտրոն Մաքրություն» ՓԲԸ-ում հափշտակվել է շուրջ 300 մլն դրամ

Երևանի քաղաքապետարանին պատկանող «Կենտրոն Մաքրություն» փակ բաժնետիրական ընկերությունում կեղծ հավաքարարների անվան տակ հափշտակված գումարը կազմում է շուրջ 300 մլն դրամ։ Պարզվում է՝ այստեղ աշխատավարձեր են դուրս գրել ու հափշտակել շուրջ 115 հավաքարարի անվան տակ։

«Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ կեղծ հավաքարարների մեխանիզմը գործել է մոտ 5 տարի՝ 2008-2013թթ.։ Արդյունքում՝ հավաքարարները փաստացի չեն աշխատել, մայրաքաղաքը չի մաքրվել, սական նրանց անվամբ հաշվարկվել են աշխատավարձեր, փոխանցվել բանկային քարտերին, ինչն էլ ստացել եւ յուրացրել են հանցավոր գաղափարի հեղինակները՝ ՓԲԸ-ի տնօրենի ղեկավարությամբ։

Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը