Լրահոս

22.08.2014 17:56


Երասխ գյուղի մոտակայքում «ԿամԱԶ»–ը կողաշրջվել է

Երասխ գյուղի մոտակայքում «ԿամԱԶ»–ը կողաշրջվել է

Օգոստոսի 22-ին, ժամը 14.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կողաշրջվել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երասխ-Պարույր Սևակ հատվածի 3-րդ կմ-ին դեռևս չբացահայտգված հանգամանքներում «ԿամԱԶ» մակնիշի 34 AS 974 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը:

Վարորդ Ա. Խ.-ն (ծնվ. 1987թ.) տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը