Կարծիք

22.08.2014 23:29


Էդիկ Բաղդասարյան. «Հանցագործությունները վաղեմություն չունեն»

Էդիկ Բաղդասարյան. «Հանցագործությունները վաղեմություն չունեն»

Հանցագործությունները վաղեմություն չունեն: Այն պաշտոնյաները ովքեր պետական բյուջեն թալանել ու թալանում են, նրանք ովքեր միլիոնավոր դոլարներ են գողացել վարկային միջոցներից, նրանք ովքեր իրենց պաշտոնները ծառայեցնում են միմիայն իրենց բիզնեսը առաջ տանելու համար, պատժվելու են: Նրանք բոլորը միասին են երկրի բնակչության քառասուն տոկոսը դարձրել աղքատ, նրանք բոլորը միասին են ստիպել մարդկանց արտագաղթել:
Դուք իրականությունից այնքան եք կտրվել, որ նույնիսկ չեք կարողանում դասեր քաղել այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից: Ակնթարթների ընթացքում կորցնելու եք ամեն ինչ, ազգայնացվելու է ձեր ունեցվածքը, որտեղ էլ այն պահեք՝ մոսկովյան բանկերում, թե օֆշորներում, Դուբայում, թե Լոս Անջելեսում, միեւնույնն է կորցնելու եք ամեն ինչ:

Էդիկ Բաղդասարյան

Այս խորագրի վերջին նյութերը