Լրահոս

23.08.2014 14:07


Անց է կացվել «Քիմիան Այսօր-2014» երիտասարդական միջազգային գիտաժողով

Անց է կացվել «Քիմիան Այսօր-2014» երիտասարդական միջազգային գիտաժողով

Ս.թ. օգոստոսի 18-22-ը ք. Երևանում անց կացվեց Երիտասարդ Գիտնականների 4-րդ Միջազգային Գիտաժողովը՝ «ՔիմիանԱյսօր-2014» խորագրով (4th International Conference of Young Scientists: Chemistry Today - 2014): Գիտաժողովը կազմակերպվել է«Երիտասարդ Քիմիկոսների Ասոցիացիա» ՀԿ-ի և «Վրաստանի Պրոֆեսիոնալ Քիմիկոսների Ասոցիացիայի» կողմից:

Միջոցառումը չորրորդն էր Chemistry Today խորագրով իրականացվող ամենամյա միջազգային երիտասարդականգիտաժողովների շարքում, որոնցից նախորդ երեք գիտաժողովները տեղի էին ունեցել Վրաստանի Հանրապետությունում:

Միջազգային կազմկոմիտեում և գիտական կոմիտեում ընդգրկված էին ավագ և երիտասարդ սերնդի գիտնականներ ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ արտերկրից՝ պրոֆ. Էլիզբար Էլիզբարաշվիլի, Ինգա Լոմաձե, Ինգա Խաչատրյան, ԱնտոնՉիկովանի, Թեա Մատիաիշվիլի (Վրաստան), Ջավիդ Մոնջեզի (Իրան), Վլադիմիր Տկաչ (Ուկրաինա), Ջիովաննի Ռովիելլո, ԴավիդեԳոձինի (Իտալիա), Անտուան Նկուետե (Կամերուն), Ալեքսանդր Մուկասյան (ԱՄՆ), Ալեքսանդր Ռոգաչև (ՌԴ), Կարեն Մարտիրոսյան (ԱՄՆ):

Գիտաժողովին մասնակցել են երիտասարդ քիմիկոսներ Հայաստանից, Վրաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից,Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Իտալիայից, Շվեյցարիայից, Գերմանիայի ԴաշնայինՀանրապետությունից, Օմանից և այլ երկրներից: Ներկայացվել են ընդհանուր թվով 29 բանավոր և 57 ստենդային աշխատանքներ:

Գիտաժողովի ընթացքում պլենար զեկուցումներով հանդես են եկել Մոսկվայի Պետական Համալսարանի պրոֆեսորներ Վ.Նենայդենկոն և Ի. Տրուշկովը, դոկտոր Ա. Մարդյուկովը Մյունսթենի համալսարանից և դոկտոր Մ. Անզնավուրյանը` Ցյուրիխիհամալսարանից:

Գիտաժողովը, ծառայելով իր նպատակին, դարձավ գիտական շփման հարթակ և հնարավորություն ընձեռեց ինչպես նոր կապերի ստեղծման, ընդհանուր հարցերի քննարկման, դրանց արդյունավետ լուծումների մշակման համար, այնպես էլ հետագա պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Մասնավորապես, առաջարկներ հնչեցին Ղազախստանի, Իրանի և Օմանի ներկայացուցիչների կողմից` հետագա գիտաժողովները անցկացնելու նշված երկրներում: Մոսկվայի Պետական Համալսարանի Պրոֆեսոր Վալենտին Նենայդենկոն իր խոսքում նշեց, որ բաց է համագործակցության համար և թարմ գաղափարներ ունեցող երիտասարդների հետ հնարավոր է համատեղ աշխատանքների կազմակերպումը:

Բացի գիտական միջոցառումներից, գիտաժողովի ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ մշակութային միջոցառումներ,մասնավորապես` այցելություն Պատմության թանգարան, Մատենադարան, Արարատ Կոնյակի գործարան և Տաթևի վանական համալիր:

Մասնակիցներից շատերն առաջին անգամ էին այցելում Հայաստան և փակման արարողության ժամանակ նշեցին, որ շատտպավորված են Գիտաժողովի անցկացման բարձր մակարդակով և անպայման կցանկանան կրկին այցելել Հայաստան:

Գիտաժողովը իրականացվել է ՀՀ Նախագահի հովանու ներքո գործող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի», ՀՀԿԳՆ Գիտական պետական կոմիտեի և ՀՀ ԳԱԱ Գիտության զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Գիտաժողովի համակազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Օրգանական և Դեղագործական Քիմիայի Գիտատեխնոլոգիական Կենտրոնը,ՀՀ ԳԱԱ Քիմիական Ֆիզիկայի Ինստիտուտը և Երևանի Պետական Համալսարանը:

«Երիտասարդ Քիմիկոսների Ասոցիացիա» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը