Լրահոս

23.08.2014 14:21


Գողացել է 2 ոչխար և 20 կգ ձուկ

Գողացել է 2 ոչխար և 20 կգ ձուկ

Օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Գրիգոր Ա.-ին:
Բացատրական աշխատանքների արդյունքում` նա խոստովանել է, որ մեկ տարի առաջ` 2013 թ. օգոստոսին, Սահիդ Ի.-ի անասնագոմի դռան կախովի փականը հարմարեցված բանալիով բացելով` գողացել է 2 ոչխար` վերջինիս պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է նաև, որ Գրիգոր Ա.-ն ս/թ. ապրիլին Խաչատուր Ս.-ի տանը կից ջրավազանից գողացել է 20 կգ ձուկ` պատճառելով մոտ 35.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը