Լրահոս

23.08.2014 19:02


ՃՏՊ Աշտարակի խճուղում

ՃՏՊ Աշտարակի խճուղում

Օգոստոսի 23-ին, ժամը 11.38-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում` Պաշտպանության նախարարության նախկին շենքի մոտակաքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԲԻԴ» մակնիշի (վարորդ` Հ. Ս., ծնվ.1951թ.) 014ՍՕ65 պետհամարանիշով և «ՆԻՍԱՆ» մակնիշի (վարորդ`Ա. Ք.) ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ.Ս.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը