Լրահոս

23.08.2014 19:03


Դավիթաշենում վերելակում երեխաներ են արգելափակվել

Դավիթաշենում վերելակում երեխաներ են արգելափակվել

Օգոստոսի 23-ին, ժամը 14.58-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 30 շենքի վերելակում երեխաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները վերելակից դուրս են բերել Լ. Մ.-ին (ծնվ.2001թ.) և Վ. Ս.-ին (ծնվ.1999թ.):

***
Օգոստոսի 23-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Կենտրոն» թաղամասի թիվ 20 շենքի տանիքի թիթեղը կախվել է. առկա է ընկնելու վտանգ:
|Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ամրացրել են 10մ երկարությամբ թիթեղը:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 13.06-ին ահազանգ է ստավել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի թիվ 6 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Գ.-ին (ծնվ.2008թ.):

***
Օգոստոսի 23-ին, ժամը 12.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 52/5 շենքի 7-րդ հարկում բնակարան է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շենքի բնակարաններից մեկում գազի 5 կգ-անոց բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով: Բնակարանում գտնվել է Ռ. Ի.-ը (ծնվ.1940թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն:
Հրդեհը մարվել է ժ.12.14-ին:

Այս խորագրի վերջին նյութերը