Աշխարհ

26.08.2014 13:45


Դուբայ-Մոսկվա չվերթի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել «Զվարթնոցում»

Դուբայ-Մոսկվա չվերթի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել «Զվարթնոցում»

«РИА Новости»–ի փոխանցմամբ՝ առավոտյան ժամը 05.00-ին ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության Դուբայ-Մոսկվա չվերթի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում և այնտեղ գտնվել մոտ 2,5 ժամ:

Վայրէջքի պատճառն ադրբեջանցի հարբած ուղևորն է եղել, որը կռիվ է սարքել օդանավում: Ականատեսների վկայությամբ՝ 30-35 տարեկան տղամարդն անպարկեշտ արտահայտություններ է արել, հետամտել երեխաներին:

Ադրբեջանցուն սաստելու համար կին ուղեկցորդուհիները խնդրել են տղամարդ ուղևորների օգնությունը:

Օդաչուները տղամարդուն ցանկացել են հանձնել հայաստանցի ոստիկաններին, սակայն վերջինները միայն ձեռնաշղթա են հագցրել, իսկ ժամանած բուժաշխատողները հանգստացնող ներարկում են արել:

Օդանավն իր թռիչքը Մոսկվա շարունակել է արդեն քնած ադրբեջանցու հետ, որին հանձնել են ռուս իրավապահներին:

Այս խորագրի վերջին նյութերը