Աշխարհ

26.08.2014 17:10


Պուտինն ու Պորոշենկոն ձեռք են սեղմել. սկսվել է եվրասիական «եռյակի», Ուկրաինայի և ԵՄ–ի հանդիպումը (տեսանյութ)

Պուտինն ու Պորոշենկոն ձեռք են սեղմել. սկսվել է եվրասիական «եռյակի», Ուկրաինայի և ԵՄ–ի հանդիպումը (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բելառուսում միմյանց ողջունել են ձեռքսեղմումով։ Անկախության պալատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկու երկրների նախագահները քննարկել են Դոնբասի զինված հակամարտության հարցը։

Այնուհետև մեկնարկել է եվրասիական «եռյակի» (ՌԴ, Ղասախստան, Բելառուս), Ուկրաինայի և Եվրամիության հանդիպումը։ ԵՄ–ն այդ հանդիպմանը ներկայացնում է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ով Մինսկ է ժամանել Պորոշենկոյի հետ։

Չի բացառվում, որ տեղի ունենա նաև Էշթոն–Պուտին դեմառդեմ հանդիպումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը