Լրահոս

27.08.2014 12:50


Էրդողանի երդմնակալությանը ԱՄՆ–ը կներկայացնի դեսպանատան խորհրդականը

Էրդողանի երդմնակալությանը ԱՄՆ–ը կներկայացնի դեսպանատան խորհրդականը

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալության արարողությանը ԱՄՆ–ը կներկայացնի Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան խորհրդական Ջես Բեյլին: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նույնիսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և արտգործնախարար Էլմար Մամեդյարովը չեն մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը:

Փոխարենը՝ Հայաստանը Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մակարդակով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը