Լրահոս

27.08.2014 13:11


Թիվ 27 դպրոցի տնօրենի ընտրության արդյունքները նախարարությունն անվավեր է ճանաչել

Թիվ 27 դպրոցի տնօրենի ընտրության արդյունքները նախարարությունն անվավեր է ճանաչել

Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար օգոստոսի 1-ին կայացած մրցույթի արդյունքներն անվավեր են ճանաչվել: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

«Պատասխանն ընդամենը երեկ ենք ստացել նախարարությունից, ես այսօր պիտի զեկուցեմ քաղաքապետին, որից հետո արդեն ըստ ընթացակարգի, նոր մրցույթ կհայտարարվի»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ թիվ 27 դպրոցի տնօրենի պաշտոնն արդեն տևական ժամանակ թափուր է: Իսկ նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը 2013 թվականին քրեական պատասխանատվության է ենթարկվել՝ դպրոցի բյուջեի միջոցները յուրացնելու, պետությանը խոշոր չափերի՝ 2 միլիոն 216 հազար դրամի վնաս հասցնելու համար:

Ըստ մեղադրանքի՝ 2009-2012թթ. նա կեղծ գրանցումներ էր կատարել, աշխատանքային պայմանագրեր կնքել 4 անձանց հետ, ովքեր աշխատանքի չէին եկել, իսկ նրանց անունով դուրս գրված աշխատավարձերը տնօրենը յուրացրել էր:
Եվ ահա օգոստոսի 1-ին դպրոցի տնօրենի թափուր մնացած պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցել էր նաև համաներմամբ պատժից ազատված Սուսաննա Սարգսյանը: Ու թեև թափուր պաշտոնի համար պայքարում էր 4 թեկնածու, բայց մրցութային հանձնաժողովի 6 անդամներից 4-ը ընտրել էին հենց Սուսաննա Սարգսյանին:

Մանրամաասները՝ pastinfo.am-ում:

Այս խորագրի վերջին նյութերը