Լրահոս

27.08.2014 23:33


Ողբերգական ավտովթար. պապը, որդին և թոռը մահացել են

Ողբերգական ավտովթար. պապը, որդին և թոռը մահացել են

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղի վարչական տարածքում՝ Կեռ Հողեր կոչվող սարում, ավտոմեքենա է գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ «Գազ 66» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքնայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 20 մետր գլորվելով՝ հայտնվել սարի տակ, ինչի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներից ևս մեկը ճանապարհին մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները պապ, որդի և թոռ են:
Ոստիկանությունը պարզել է, որ մեքենան վարել է Գուգարք գյուղի բնակիչ, 55-ամյա Հրաչիկ Առաքելյանը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Մահացած ուղևորներն են՝ Գուգարք գյուղի բնակիչներ՝ 36-ամյա Ռադիկ Սոլոմոնյանը, նրա որդին՝ 11-ամյա Արմեն Սոլոմոնյանը, իսկ հիվանդանոց տեղափոխված վիրավորներն են Գուգարք գյուղի բնակիչներ՝ 25-ամյա Դավիթ Պողոսյանը, և նրա հայրը՝ 58-ամյա Արշալույս Պողոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածներն ու վիրավորները խնամիներ էին և սար էին մեկնում՝ խոտհնձի:
Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը