Կարծիք

28.08.2014 10:25


Սառցակալելու փոխարեն՝ գումարը փոխանցել Այգեպարում կառուցվող պատի շինարարությանը

Սառցակալելու փոխարեն՝ գումարը փոխանցել Այգեպարում կառուցվող պատի շինարարությանը

Ես վերջին օրերին մի քանի առաջարկ ստացա՝ մասնակցելու մի ակցիայի, որը, չգիտես՝ ինչու, կոչվում է մարտահրավեր: Ես այդ բառը հասկանում եմ միայն դասական, ասպետական իմաստով` մասնակցել սառցակալման կամ դրա փոխարեն գումար փոխանցել: Ես կգերադասեմ փոխանցել գումար, բայց ոչ թե այդ հիվանդության բուժման համար, որին գումարների փոխանցման պակաս չի լինի հաստատ` հաշվի առնելով համաշխարհային մեծությունների մասնակցությունը: Ես այդ գումարը կփոխանցեմ Տավուշի մարզի Այգեպար գյուղում կառուցվող պատի շինարարությանը` դպրոցականների կյանքը փրկելու համար: Եվ իմ կողմից էլ կոչ եմ անում, որ շատերը դա անեն: Նաեւ այդ մարզի շատ երեխաների համար համապատասխան գրենական պիտույքներ, հագուստ ու այլ տիպի օգնություն կազմակերպեն, որի կարիքը կա:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ
Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը