Լրահոս

28.08.2014 10:43


Հոգեկան հիվանդությամբ տառապողը դանակի 3 հարված է հասցրել աշխատանքի շտապող տղամարդուն (տեսանյութ)

Հոգեկան հիվանդությամբ տառապողը դանակի 3 հարված է հասցրել աշխատանքի շտապող տղամարդուն (տեսանյութ)

Երկու օր առաջ՝ օգոստոսի 26-ին, դանակահարության դեպք է գրանցվել Վանաձոր քաղաքում: Lorinews.am-ի թղթակցի փոխանցմամբ ժամը 8:40-ին Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի թափանցող կտրած վերքով և կրծքավանդակի շրջանում առկա վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 1948թ-ին ծնված Համլետ Մելիքյանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 7-ի սահմաններում Գրիբոյեդովի 8 շենքի բակում հոգեկան հիվանդությամբ տառապող Վարազդատ Ավետյանը իր մոտ գտնվող դանակով կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ դանակաի մի քանի հարված է հասցրել Համլետ Մելիքյանին և պատճառել մարմնական վնասվածքներ: Օգնություն կանչող քաղաքացու ձայների վրա օգնության են հասել տարածքում գտնվող քաղաքացիները:

Մանրամասները՝ Lorinews.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը