Լրահոս

28.08.2014 15:03


«Իսլամական պետության» ամենօրյա եկամուտը նավթի վաճառքից 3 մլն դոլար է

«Իսլամական պետության» ամենօրյա եկամուտը նավթի վաճառքից 3 մլն դոլար է

«Իսլամական պետություն» զինյալ խմբավորման ամենօրյա եկամուտը նավթի սև շուկայում բռնազավթված Իրաքի և Սիրիայի տարածքներում գնահատվում է 3 մլն դոլար։ Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա»-ն՝ ամերիկացի փորձագետներին հղումով:

Բռնազավթված նավթահորերի եկամուտներն ուղղվում են ինքնահռչակված խալիֆաթի կարիքների ֆինանսավորմանը:

Հիշեցնենք՝ հունիսին «Իսլամական պետության» կողմակիցներն Իրաքի հյուսիսում զավթել են չորս ոչ մեծ նավթահոր, բացի այդ, նրանք վերահսկում են նավթով հարուստ սիրիական շրջանները: Փորձագետները ենթադրում են, որ հում նավթը զինյալները վաճառում են սև շուկայում երկու անգամ էժան սակագնով, քան վիջազգային շուկայում է:

ՄԱԿ-ի ԱԽ-ն ավելի վաղ նախազգուշացրել էր «ահաբեկչական խմբավորումից» նավթ գնելուց զերծ մնալու մասին և սպառնացել պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնք, այնուամենայնիվ, նմանատիպ առևտրային գործողություններ կիրականացնեն:

Տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը