Լրահոս

29.08.2014 10:36


Ջոլին և Փիթը գաղտնի ամուսնացել են

Ջոլին և Փիթը գաղտնի ամուսնացել են

«Associated Press»-ի փոխանցմամբ՝ հոլիվուդյան հանրահայտ դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը Ֆրանսիայում գաղտնի ամուսնացել են: Թեև աստղային զույգն օրինականացրել է հարաբերությունները շաբաթ օրը՝ օգոստոսի 23-ին, սակայն ԶԼՄ-ն նոր է իրազեկում այդ մասին:

Հայտնի է դարձել, որ պսակադրությունը տեղի է ունեցել ֆրանսիական փոքրիկ մատուռներից մեկում, իսկ միջոցառմանը ներկա են եղել միայն զույգին մտերիմ անձինք:

Հիշեցնենք՝ դերասանները ծանոթացել են տաս տարի առաջ: Նրանք վեց հարազատ և որդեգրած երեխաներ ունեն: Ներկայումս էլ ամուսինները նկարահանվում են «Ծովափին» համատեղ ֆիլմում, որը, հավանաբար, մեծ էկրան կբարձրանա մյուս տարի:

Այս խորագրի վերջին նյութերը