Լրահոս

29.08.2014 11:47


ԱՄՆ օդուժն Իրաքում ոչնչացրել է «Իսլամական պետության» զրահատեխնիկա

ԱՄՆ օդուժն Իրաքում ոչնչացրել է «Իսլամական պետության» զրահատեխնիկա

ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչներն այսօր հինգ հարված են հասցրել «Իսլամական պետության» զինյալների ջոկատներին տեղակայման վայրում: Այս մասին հաղորդել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը:

«Հարվածները ոչնչացրել են զրահամեքենա, տանկ, զենքով զինված մեքենաներ, կառուցապատող տեխնիկա, ուժեղ վնասվել է ԻՊ արգելակետը», - հստակեցրել է հրամանատարությունը: Գրոհներն իրականացվել են Իրաքի ամենամեծ ջրամբարի մոտ՝ Մոսուլի մոտակայքում:

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ից սկսած՝ ամերիկյան ՀՕՊ-ը 106 հարված է հասցրել ԻՊ–ի դիրքերին:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը