Լրահոս

29.08.2014 16:09


Վթարի է ենթարկվել ՊՆ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի եղբորորդին

Վթարի է ենթարկվել ՊՆ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի եղբորորդին

Երեկ՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08;30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք 5-րդ զանգվածի բնակիչ, 21-ամյա Բախշիկ Բաղմանյանը, վարելով Վազ 2121 մակնիշի 777 NM 71 համարանիշի ավտոմեքենան, Դավիթ Բեկի թիվ 138 հասցեի դիմաց բախվել է Երևանի բնակիչ, 54-ամյա Պետրոս Աբգարյանի վարած ԶԻԼ մակնիշի 19 OՏ 847 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազ 2121-ի վարորդ Բ. Բաղմանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Բ. Բաղմանյանը ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի եղբոր որդին է, ով սովորում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, իսկ ԶԻԼ մակնիշի բեռնատարը հաշվառված է «Նոր Նորք Կանաչապատում ՓԲԸ-ի հաշվեկշռում:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը