Լրահոս

30.08.2014 09:20


Պատահար Նուբարաշեն-Զովաշեն ավտոճանապարհին

Պատահար Նուբարաշեն-Զովաշեն ավտոճանապարհին

Օգոստոսի 30-ին, ժամը 01.32-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն-Զովաշեն ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 35 VO 553 պետհամարանիշի (վարորդ` Է. Թ.) և «ՎԱԶ 3110» մակնիշի 23 ՕԼ 075 պետհամարանիշի (վարորդ` Ա. Հ.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 8 մետր ընկել մոտակա ձորը. տուժածներ չկան:
Փրկարարները ձորից դուրս են բերել Է.Թ.-ի «Օպել» մակնիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը