Տնտեսական

30.08.2014 13:09


Հայաստանի սպառողական շուկայում 2014 թվականի օգոստոսին գնաճը կազմել է 0.7%

Հայաստանի սպառողական շուկայում 2014 թվականի օգոստոսին գնաճը կազմել է 0.7%

Հայաստանի սպառողական շուկայում 2014 թվականի օգոստոսին գնաճը կազմել է 0.7%, ինչը պայմանավորված է եղել ծառայությունների սակագների 2.2% և պարենային ապրանքների` 0.1% թանկացումներով, չնայած, որ ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0.3%:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2014 թվականի հունվա -օգոստոսին սպառողական գների ինդեքսը կազմել է 98.8%, որի կառուցվածքում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) կազմել է 96.9%, ոչ պարենային ապրանքներին` 98.3%, ծառայությունների սակագներինը`102.6%: 2014-ի հունվար-օգոստոսին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշները համապատասխանաբար կազմել են` 103.1%, 101.6%, 102% և 106.6%, իսկ 2014 թվականի օգոստոսին, 2013-ի օգոստոսի համեմատ` 100.8%, 100 3%, 100.7% և 101.8%: 2014-ի հունվար-օգոստոսին սպառողական գների միջին անկումը կազմել է 0.2%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.4%-ի փոխարեն:

Պարենային ապրանքների շուկայում օգոստոսին տեղի ունեցած գնաճը (0.1%, առանց ոգելից խմիչքի և ծխախոտի) հիմնականում պայմանավորված է եղել հրուշակեղենի` 1.4%, բանջարեղենի և կարտոֆիլի` 5,9% թանկացումներով: Ուսումնասիրվող 13 խումբ ապրանքներից 9-ում հաշվետու ամսում հայտնաբերվել է 0,1-5,9% աճ, 2-ում` 8,8-0,6% անկում, իսկ մնացած 2-ում գները մնացել են անփոփոխ:

Մասնավորապես, բանջարեղենի խմբում օգոստոսին զգալիորեն թանկացել են` կանաչ լոբին-39.8%, կարտոֆիլը - 38.7%, վարունգը - 33,5%, կանաչ սոխը - 17%: Միևնույն ժամանակ, էժանացել են` սմբուկը - 63%, կանաչ պղպեղը - 41.7%, լոլիկը - 32.4%, գազար - 21.7%, սխտոր - 20.9%, սոխը - 10, 2%:

Ոչ պարենային ապրանքների խմբում գնանկումը պայմանավորված է եղել կոսմետիկայի` 1,3%, կոշկեղենի`1.1%, շինանյութերի` 0,7% էժանացումներով: Միևնույն ժամանակ, թանկացել են` կենցաղային տեխնիկան - 1,3%, խոհանոցային պարագաները - 1,2%, գրենական պիտույքները- 0.7%, արվեստի գործերը - 0.5%, տեքստիլը - 0.3%:

Մանրամասները՝ ilur.am-ում:

Այս խորագրի վերջին նյութերը