Լրահոս

30.08.2014 13:58


Զինվորի սպանության գործով պարտադիր ժամկետային զինծառայող է ձերբակալվել

Զինվորի սպանության գործով պարտադիր ժամկետային զինծառայող է ձերբակալվել

ՀՀ ՊՆ–ից հայտնում են, որ 2014թ. օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով նախատեսվածհանցագործություն կատարելու կասկածանքով /մարտականհերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոններըխախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ/ ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Սարգսի Մկրտչյանը:

Այս խորագրի վերջին նյութերը