Տնտեսական

30.08.2014 16:57


Ծովագյուղ-Դիլիջան ճանապարհի նորոգումն ավարտվել է

Ծովագյուղ-Դիլիջան ճանապարհի նորոգումն ավարտվել է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Ծովագյուղից Դիլիջան տանող միջպետական նշանակության ավտոճանապարհով (Մ-4, Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի սահման) բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 30-ին՝ ժամը 17:00-ից:
Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ նշագծման և կահավորման աշխատանքները կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետներում:
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից։

Այս խորագրի վերջին նյութերը