Կարծիք

31.08.2014 14:04


Հայկ Խանումյան

Հայկ Խանումյան

Ռ.Քոչարյանի հարցազրույցը, ինչպես միշտ, էմոցիոնալ մեկնաբանությունների առիթ տվեց: Սակայն նախկին նախագահը մի քանի կարևոր մտքեր է արտահայտել, որոնք այնքան էլ ուշադրության չարժանացան: Ռ.Քոչարյանի օրոք կային թե՛ մեծամասշտաբ կոռուպցիա, թե՛ գերակա դիրք ունեցող ընկերություններ, թե՛ օլիգարխիա, սակայն երկիրն արձանագրում էր տնտեսական աճ, ստեղծվում էր տեղական արտադրություն, որոշ տարիների նույնիսկ դադարեց արտագաղթը: Սա արդյունք էր նրա, որ տնտեսության բազմաթիվ ճյուղերում, հատկապես սննդի արդյունաբերության, առևտրի, սպասարկման և այլ ոլորտներում, գոյություն ուներ մեծ մրցակցություն, ինչը թույլ էր տալիս հազարավոր անձանց իրենց դրսևորել գործարար դաշտում:

Ռ. Քոչարյանն իր հարցազրույցում չի ասում՝ հարկավոր է վերացնել օլիգարխիան կամ կոռուպցիան, այլ ընդամենն ասում է՝ զսպե՛լ ազդեցիկ չինովնիկների ախորժակը: Ընդամենը: Ներկա իրավիճակում, երբ կոռումպացված, մոնոպոլիզացված համակարգն ամեն գնով իշխանությունն է պահում, օլիգարխիան վերացնելու և այլ բարի մտադրություններ համակարգի կողմից խիստ հակազդեցություն են առաջացնում: Նման դեպքում ախորժակները զսպելու մարտավարությունն ավելի լավ կարող է աշխատել:

https://www.facebook.com/hayk.khanumyan/posts/10204396941673930

Այս խորագրի վերջին նյութերը