Կարծիք

01.09.2014 11:06


Աննա Մովսիսյան

Աննա Մովսիսյան

Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու փոխարեն երկրի իշխանությունը լավ կանի զբաղվի տրանսպորտի ոլորտում առկա խնդիրների լուծմամբ։ Ինչպես ցույց տվեց աշնան առաջին օրը, քաղաքային տրանսպորտը բացարձակապես պատրաստ չէր գիտելիքների օրվան։ Կանգառները լիքը, խցանումներն էլ քաղաքի տարբեր մասերում՝ անպակաս։

Քաղաքապետարանի համար նորությու՞ն էր, որ այսօր տրանսպորտը գերբեռնված է լինելու։ Բնական է՝ ոչ, բայց մեկ է, ինչպես պետական կառավարման համակարգում է զրոյական արդյունավետություն, այդպես էլ տեղական մակարդակով։

Քանի–քանի ուսանող, դպրոցական ու աշխատող այդպես էլ այսօր դասի ու գործի չհասավ, ով էլ հասավ ուշացումով։ Ու դեռ որքան ուշացումներ են լինելու մինչ մյուս ամառ, քանզի կարմիր գծերից ու արագաչափերից ստացված եկամուտներն ուղղվում են Սաշիկի մասնավոր գրպան, մինչդեռ այն պետք է ուղղվեր քաղաքային բյուջե, այդպիսով լուծելով մարդկանց սթրեսի հասցնող տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները։

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը