Լրահոս

01.09.2014 22:35


Ջիմ Սիմոնզը ներողություն է խնդրել դեպրեսիայի վերաբերյալ իր կտրուկ հայտարարության համար

Ջիմ Սիմոնզը ներողություն է խնդրել դեպրեսիայի վերաբերյալ իր կտրուկ հայտարարության համար

Լեգենդար «Kiss» խմբի բասկիթառահար Ջիմ Սիմոնզը հայտի է իր ուղիղ խոսելու սովորությամբ՝ ասել մարդկանց մասին այն, ինչ մտածում է։ Վերջերս երաժիշտը բավականին կտրուկ արտահայտություններ էր արել թմրամոլությունից, հարբեցողությունից և դեպրեսիայից (ընկճախտից) տառապողների վերաբերյալ։ Դա բուռն դժգոհություն էր առաջացրել ինչպես տարբեր ասպարեզների մարդկանց, այնպես էլ ռոք երաժիշտների մոտ։

«Թմրամոլներն ու հարբեցողներն անընդհատ նվնվում են, թե՝ «Այս աշխարհը դաժան» է։ Կամ 20 տարեկան ինչ–որ մի լակոտ հայտարարում է՝ «Ինձ մոտ դեպրեսիա է»։ Իսկ եթե նրա երեսին դեմ տաս ատրճանակը, կոռնա, թե՝ «Խնդրում եմ, պետք չէ»,–ասել էր Սիմոնզը։

Որոշ ժամանակ անց «Ֆեյսբուքի» իր էջում նա ներողություն է խնդրել իր հայտարարության համար, «որոմ հաշվի չի առել իրականում դեպրեսիայից տառապող անձանց զգացմունքները»։

Այս խորագրի վերջին նյութերը