Լրահոս

01.09.2014 13:16


Նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը գտնվում է Ռումինիայում

Նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը գտնվում է Ռումինիայում

Նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը գտնվում է Ռումինիայում՝ համակենտրոնացման ճամբարում, իսկ ծնողները մի քանի օր շարունակ օրվա ընթացքում մի քանի անգամ զրուցում են իրենց որդու հետ:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը՝ հավելելով, որ Skype-ով զրուցում են եղբոր հետ, սակայն տեսախցիկի բացակայության պատճառով չեն կարողանում տեսնել նրան:
Հակոբի եղբայրը նշեց, որ իրենց համար այս պարագայում ամենակարևորն այն է, որ եղբոր հետ զրուցում են, ձայնը լսում, և որ նա այլևս Ադրբեջանում չէ:

Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը