Լրահոս

01.09.2014 14:33


ՄԱԿ. «Իսլամական պետության» զինյալները հանցագործություն են կատարում մարդկության դեմ

ՄԱԿ. «Իսլամական պետության» զինյալները հանցագործություն են կատարում մարդկության դեմ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծայրահեղականներն Իրաքում ոճրագործություններ են կատարում, որոնք կարող են գնահատվել որպես հանցագործություն մարդկության դեմ, մինչդեռ նրանց դիմակայող կառավարական զորքերի ու կամավորական ձևավորումների գործողությունները կարելի է սահմանել որպես «ռազմական հանցագործություն»։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ–ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր կոմիսարի տեղակալ Ֆլավիա Պանզիերին ՄԱԿ–ի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հատուկ նիստի բացման ժամանակ՝ նվիրված Իրաքում տիրող իրավիճակին։

Պանզիրեին ընդգծել է՝ ԻՊ իսլամիստները և նրանց հետ կապված խմբավորումները «նապատակաուղղված էթնիկ և կրոնական խմբերի դեմ կատարում են լայնամասշտաբ և պարբերական հետապնդում՝ զրկելով նրանց հիմնարար, ներառյալ՝ կյանքի և դավանանքի ազատության իրավունքներից»։

Ինչ վերաբերում է կառավարական զորքերի ու կամավորական ձևավորումների գործողություններին, ապա Պանզիրեին նշել է, որ նրանք «մարդու իրավունքները և մարդասիրական իրավունքն են ոտնահարել, որը կարող է գնահատվել որպես ռազմական հանցագործություն»։

Ներկայումս Իրաքի հայցով կազմակերպված հատուկ նստաշրջանում ելույթ են ունենում պատվիրակությունները։ Նիստը պետք է ավարտվի բանաձևի ընդունմամբ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը