Լրահոս

01.09.2014 14:33


Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը ծանոթացել են «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ-ի աշխատանքներին

Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը ծանոթացել են «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ-ի աշխատանքներին

Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին այցելել են Ստեփանակերտի «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ և ծանոթացել հիմնարկի աշխատանքներին: Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նրանք եղել են «Սարտիս» իտալական ֆիրմայի կողմից հիմնադրված «Գրեյթ փարթներշիփ» ընկերության նորաբաց կարի արտադրամասում, որը կունենա ավելի քան 450 աշխատատեղ:

Բակո Սահակյանը կարևորել է նման արտադրության հիմնադրումը՝ նշելով, որ այն հանդիսանում է միջազգային համագործակցության հաջողված օրինակ և թույլ կտա որակյալ արտադրանք հանել թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկա:

Այս խորագրի վերջին նյութերը