Լրահոս

02.09.2014 10:37


Հերթական սեպտեմբերի 1–ը այգեպարցի դպրոցականները դիմավորեցին առանց պաշտպանիչ պատի

Հերթական սեպտեմբերի 1–ը այգեպարցի դպրոցականները դիմավորեցին առանց պաշտպանիչ պատի

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի դպրոցականները Գիտելիքի օրը հերթական անգամ դիմավորել են հակառակորդի կրակահերթերի վտանգի տակ։ Դպրոցի երկայնքով պաշտպանիչ պատը մինչև սեպտեմբերի 1–ն այդպես էլ չի հաջողվել կառուցել։ Այդ նպատակով դրամահավաքն իրականացնող «Այո» նախաձեռնության համայնքների հետ կապերի ղեկավար Հելենա Մելքոնյանը «7օր»–ին հայտնել է, որ այս պահի դրությամբ Հայաստանից հավաքվել է 5000 ԱՄՆ դոլար (ԱՄՆ–ից էլ սպասվում է մի բարերարի հանգանակությունը)։

Սեպտեմբերի կեսից մեծ հույս ունենք, որ կսկսենք պատի կառուցումը։ Անվտանգության առումով էլ դեռ հարմար չի սկսելը,–ասել է Հ. Մելքոնյանը։

Նշենք, որ Այգեպարի դպրոցի և մանկապարտեզի երկայնքով պաշտպանիչ պատ կառուցելու համար անհրաժեշտ է ընդհամենը 15 հազար դոլար։ Պատը լինելու է 70մ երկարությամբ և բարձրությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը