Լրահոս

02.09.2014 12:43


Պատմաբան. «Արցախն ավելի շուտ հռչակվեց հանրապետություն, քան Հայաստանի Հանրապետությունը»

Պատմաբան. «Արցախն ավելի շուտ հռչակվեց հանրապետություն, քան Հայաստանի Հանրապետությունը»

Այսօրվա ասուլիսին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն, անդրադառնալով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրվան, հիշեցրեց, որ Արցախն ավելի շուտ հռչակվեց հանրապետություն (1991թ., սեպտեմբերի 2), քան Հայաստանի Հանրապետությունը, ինչը պատմական որոշակի առանձնահատկությամբ էր պայմանավորված։

Պատմբանն անդրադարձավ ԼՂՀ անկախացման գործընթացին՝ նշելով, որ Արցախում իրավիճակը բարդացել էր. Ադրբեջանը՝ Խորհրդային զորքերի հետ միասին, իրականացնում էր Լեռնային Ղարաբաղի հայկական ամբողջ տարածքներից հայ բնակչության բռնի գաղթեցման քաղաքականացումը, այդ թվում՝ «Օղակ» օպերացիան, որի միջոցով ադրբեջանական և խորհրդային Օմոնը դատարկեցին Գետաշենը, Մարտունաշենը, Շահումյանը։

«1991թ. օգոստոսին վերջին Ադրբեջանը Բաքվում հրավիրվեց Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան՝ որոշում կայացնելով Ադրբեջանի անկախության վերաբերյալ: Ավելի շուտ անկախանալու մասին որոշում կայացնելով՝ Ադրբեջանը փորձեց իր հետ տանել նաև ԼՂՀ-ն՝ բռնությամբ իր կազմի մեջ ներառելով։ Այս պայմաններում անհրաժեշտ էր շուտափույթ հարցը լուծել, առավել ևս՝ բոլոր իրավական ու պատմանական պայմանները կային ԼՂՀ անկախ պետություն հռչակման համար։ ԽՍՀՄ օրենքը թույլ էր տալիս Արցախին դուրս գալ Ադրբեջանի կազմից։ Դրա իրավական հիմքն էլ կար՝ Լեռնային Ղարաբաղը երբեք էլ չի եղել Ադրբեջանի կազմում»,-ասել է Մինասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը