Լրահոս

03.09.2014 10:45


Շարունակվում է Կանեփ-կակաչ-2014» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը

Շարունակվում է Կանեփ-կակաչ-2014» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը

Օգոստոսի 4-ից մեկնարկած «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` սեպտեմբերի 3-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 80 տոննա 808 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 146.6 կգ կակաչի կանաչ զանգված:
Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է հանցագործության 95 դեպք, որից 72-ը` վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը:
Արդյունքում` ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 430 գրամ մարիխուանա, 1247 մլ դեզոմորֆին, 464 սուբուտեքս թմրահաբ, 101 հոգեմետ դեղահաբ, մորֆինի 4 թմրահաբ, 1.2 գրամ մեթադոն և 1.1 գրամ հերոին թմրամիջոց: Հարուցվել է 36 քրեական գործ` 46 դրվագով:
Բացահայտվել են ձկնգողության /Եղեգնաձորի ՈԲ/, խարդախության /Տարոնի ՈԲ/ և 8 բնակարանային գողության /Տարոնի ՈԲ, Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ, Հրազդանի ՈԲ, Մասիսի ՈԲ-3 հատ/ դեպքեր:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք /1 ինքնաշեն ատրճանակ, 2 ՏՈԶ, 1 ողորկափող որսորդական հրացան, տարբեր տրամաչափի 242 փամփուշտ, 200 գրամ տրոտիլ/:
Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 4 փամփուշտ /Տավուշի ՈԲ/, 1 հրացան, 155 փամփուշտ /Արագածի, Ապարանի ՈԲ/, 37 փամփուշտ, 2 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ /Մասիսի ՈԲ/, ինքնաձիգի 3 պահունակ, նռնակի 1 պայթուցիչ, հակատանկային 1 նռնակ /Գորիսի ՈԲ/, 1 կռփազենք /Մարտունու ՈԲ/, 1 սառը զենք, 19 փամփուշտ, 1 գազային ատրճանակ /Տարոնի ՈԲ/, 26 փամփուշտ /Թումանյանի ՈԲ/:
Տնամերձ 275 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 729,3 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ:
Հարուցվել է 126 քրեական գործ, 6 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:
Հայտնաբերվել է 19 հետախուզվող։

Այս խորագրի վերջին նյութերը