Կարծիք

11.09.2014 12:41


Ոչ իշխանական «քառյակ» և հասարակություն VS ներկայիս իշխանություն

Ոչ իշխանական «քառյակ» և հասարակություն VS ներկայիս իշխանություն

Վերջին շրջանում ծավալված իրադարձությունների հետ կապված՝ ոչ իշխանական «քառյակի» հանրահավաքը, իշխանական խոսափողների՝ իբր թե չափազանց հանգիստ մոտեցումը ներքաղաքական այս անցուդարձին, դարձել են մեդիադաշտի ամենաշատ քննարկվող թեմաներից։ Բայց հատկանշական է այն, որ ամեն մեկը այս ամենը ներկայացնում է իրեն հարմար կամ պատվիրատուներին հարմար տարբերակով։ Կոպիտ ասած՝ այս ամենը վերածվել է դեբատի, որի մի կողմում ոչ իշխանական ուժերն են ու հասարակությունը, իսկ մյուս կողմում՝ ներկայիս իշխանությունը։ Կոպիտ ասած՝ իշխանությունը մնացել է մենակ այս թոհուբոհի մեջ։

Հիմա, կապված այն հանգամանքի հետ, որ իշխանական շարքերում տիրում է ոչ լարված իրավիճակ, դա բնավ այդպես չէ, քանզի անզեն աչքով էլ երևում է նրանց տագնապալի կարգավիճակը։ Վառ օրինակ է վերջերս 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի ձեռք բերած բնակարանը, որը 380 000 ԱՄՆ դոլար արժի։ Այսինքն, եթե լրատվական կայքի խմբագիրը, որը աշխատում է կոնկրետ «քառյակին» փնովելու համար, ստանում է նման գումարներ իր արած «Սև» գործի համար, դուք պատկերացրեք դրանից հետո, թե իշխանությունը ինչ աստիճան է տրամադրված, ինչ գումարներ է ծախսում իրենց համար հասունացած «աղետալի» իրավիճակից դուրս գալու համար։
Ըստ այդմ էլ՝ իշխանական խոսափողները հույսները դնելով այդ հանգամանքի վրա, իբր թե հանգիստ են պահում իրենց, ամպագոռգոռ հայտարարություններ են անում՝ կապված «քառյակի» հետ, թե, իբր, իրենք վախենալու բան չունեն և այլն, բայց իրականում ոչ միշտ է, որ փողը «հարց» է լուծում, քանզի հասարակության համբերության բաժակը լցվել է, և կա ուժ, ում հետևից կարող են գնալ երկրում տիրող քաոսային իրավիճակը շտկելու համար։
Այս միավոումը՝ հակաիշխանական, վերջին տարիների ընթացքում ամենաազդեցիկն է, և լուրջ հայտ է՝ ապացուցելու, որ ՀՀ-ում ՀՀԿ-ականները հարատև չեն իշխելու, քանզի եկել է ժամանակը արմատական փոփոխություններ անելու և երկրի զարգացմանն ու առաջխաղացմանը նոր թափ հաղորդելու համար։

Politik Man

Այս խորագրի վերջին նյութերը