Մեկնաբանություն

11.09.2014 12:41


«Սովորում ենք խաղալ առյուծի ձվիկների հետ». 10 գիրք, որոնք ձևավորեցին նրանց աշխարհայացքը

«Սովորում ենք խաղալ առյուծի ձվիկների հետ». 10 գիրք, որոնք ձևավորեցին նրանց աշխարհայացքը

Առօրյայում գործող իշխանության հասցեին անընդհատ կրկնվող գնահատականներում հաճախ հնչում են հետևյալ բովանդակությամբ հռետորական հարցեր՝ «Որտեղի՞ց սրանք հայտնվեցին», «Ով էին, ինչ դարձան», «Լավ, ինչքա՞ն կարելի ա», «Ո՞նց է հանդուրժում երկիրը (Աստված) սրանց նմաններին», «Էս կարգի անգրագե՞տ. գոնե ձևի համար մի գիրք կարդացած լինեին»... Այստեղ ընդհատվենք։

Իսկ ո՞վ ասաց, թե նրանք գիրք չեն կարդացել։ Շատ հնարավոր է, որ թեկուզ մեկ, բայց, այնուհանդերձ, մինչև վերջ կարդացած գրքի ազդեցությունն արել է իր «սև գործը»։ Առանց իշխանավորների անուններ նշելու՝ թվենք խորհրդանշական 10 գիրք (արձագանքելով ֆեյսբուքյան ֆլեշմոբին), որոնք ձևավորեցին ՆՐԱՆՑ աշխարհայացքն ու նպաստեցին այսօրվա գաղջ մթնոլորտին։

1. Սթիվեն Քինգ, «Քեռի Օտտոյի բեռնատարը (Կամազը)»,

2. Տարո Գոմի, «Բոլորը տակն են անում»,

3. Սալի Մյուեր և Ջոան Օսբորն, «Կատու պահիր»,

4. Եղիսաբեթ Դ. Սվենդսեն, «Կիրք էշերի հանդեպ»,

5. Եվգենի Մինչենկո, «Ինչպես դառնալ և մնալ մարզպետ»,

6. Լինդա Բենեդիկ, «Յոգա ձիավորների համար. նոր միջոց ձիու հետ միավորվելու համար»,

7. Ռոջեր Վելսչ, «Հին տրակտորներն ու տղամարդիկ, ովքեր սիրում են դրանք»,

8. Լորեյն Պետերսոն, «Եթե Աստված սիրում է ինձ, ինչո՞ւ չեմ կարող բացել դարակս»,

9. Դեյլ Փաուեր, «Պատրաստի՛ր ինքդ. անսովոր դագաղներ»,

10. Մելիսա Հայնես, «Սովորում ենք խաղալ առյուծի ձվիկների հետ»։

Գրքերն ու դրանց հեղինակներն իրականում գոյություն ունեն։

«7օր»-ի գրականագիտության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը