Լրահոս

12.09.2014 14:35


«Բարգավաճ Հայաստանը» պատրաստ է ցանկացած ֆորսմաժորային իրավիճակի (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստանը» պատրաստ է ցանկացած ֆորսմաժորային իրավիճակի (տեսանյութ)

ԱԺ այսօրվա ճեպազրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և պատգամավոր Վահե Հովհաննիսյանն անդրադարձել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցի որոշ շեշտադրումներին։ Հատկապես սահմանադրական փոփոխությունների առնչությամբ Ն. Զոհրաբյանն ասել է.

–Գագիկ Ծառուկյանը հակադարձել է նրանց, ովքեր սահմանադրական փոփոխությունների բովանդակային փաթեթը չտեսած՝ ջանադիր կերպով պաշտպանում են այդ փոփոխությունները։ Մենք խոսում ենք պահի անհրաժեշտության մասին, մենք չենք ասում՝ փաթեթը լավն է, թե ոչ։ Մենք միտումնավոր և հաշվարկված կերպով չենք մտնում բովանդակային քննարկման մեջ։ Մենք կարծում ենք, որ այսօր, երբ Հայաստանում շատ ավելի առաջնային, լրջագույն խնդիրներ կան՝ աղքատություն, գործազրկություն և ամենակարևորը՝ հավատի դեֆիցիտ, արդյոք օրակարգի թիվ մեկ խնդիրը սահմանադրական փոփոխություննե՞րն են։

Ն. Զոհրաբյանը նաև նշել է, որ ԲՀԿ–ն որևէ բարեփոխման դեմ չէ. խոսքը ճիշտ պահի ընտրության մասին է, քանի որ ցանկացած առողջ գաղափար կարող է բացարձակապես հակառակ արդյունքն ունենալ, եթե այն կիրառվում է ոչ ճիշտ ժամանակին։

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հարցազրույցում քաղաքական արտահերթ պրոցեսների ակնարկի մասին հարցին, Վ. Հովհաննիսյանն ընդգծել է.

–Մենք ելնում ենք զուտ սահմանադրական ժամկետներից՝ 2017-18թթ. խորհրդարանական և նախագահական ընտրություններ, սակայն կուսակցությունն ինքը պատրաստ է ցանկացած ֆորսմաժորային զարգացման։ Եվ Ծառուկյանի երեկվա հարցազրույցի վերջում անուղղակի ակնարկներ կային, որ կուսակցությունում կա ծրագիր, ներկուսակցական հանձնարարականներ, և, այո՛, մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի, թեև ելնում ենք 2017-18թթ. իրականությունից։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը