Լրահոս

13.09.2014 22:33


Բրայան Մեյը սեփական կիթառի մասին գիրք է գրել

Բրայան Մեյը սեփական կիթառի մասին գիրք է գրել

Այս տարվա հոկտեմբերի 21-ին ամերիկյան «Hal Leonard Corporation» հրատարակչությունը կթողարկի լեգենդար «Queen» խմբի կիթառահար Բրայան Մեյի «Brian May’s Red Special: The Story Of The Home-Made Guitar That Rocked Queen And The World» գիրքը։ Այն ամբողջությամբ նվիրված է Մեյի կիթառին։

1963թ.–ին երաժիշտն ու նրա հայրը որոշեցին ինքնուրույն էլեկտրակիթառ պատրաստել, քանի որ Բրայանին չէին բավարարում եղած տարբերակները։ Արդյունքում ստեղծվեց հայտնի կարմիր կիթառը, որով Մեյը հետագայում հանդես եկավ «Queen»-ի բոլոր համերգներին։

Այս խորագրի վերջին նյութերը