Լրահոս

13.09.2014 17:03


«ԲՄՎ»–ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա զոհ

«ԲՄՎ»–ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա զոհ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 15.29-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 35 TL 021 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը` 1978 թ. ծնված Ա. Ա.-ը, տեղում մահացել է, իսկ վարորդը` 1988 թ. ծնված Ա. Հ.-ը, հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները դուրս են բերել Ա. Ա.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը