Լրահոս

14.09.2014 11:24


«Վոլկսվագեն Ջետտա»-ն ամբողջությամբ այրվել է

«Վոլկսվագեն Ջետտա»-ն ամբողջությամբ այրվել է

Սեպտեմբերի 14-ին, ժամը 04.54-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասի թիվ 11 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.18-ին, մարվել` 05.55-ին: Ամբողջությամբ այրվել է «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի 34 ST 130 պետհամարանիշով ավտոմեքենան և «Վոլկսվագեն Պասատ» մակնիշի 15 SO 323 պետհամարանիշով ավտոմեքենայի աջակողմյան հատվածը:

Այս խորագրի վերջին նյութերը