Լրահոս

15.09.2014 00:37


Այսօր մեռելոց է

Այսօր մեռելոց է

Նախօրեին Առաքելական եկեղեցին նշեց տաղավար տոներից Խաչվերացը: Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Հիշեցնենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով՝ ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել, համաձայն որի` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-դ հոդվածը, տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային:

Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներն են` Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն:

Այս խորագրի վերջին նյութերը